Բաժիններ՝

Ինդոնեզիայում բանտերից հազարից ավելի մարդ է փախել երկրաշարժից հետո

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երեք բանտերից շուրջ 1200 դատապարտյալ է փախել այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո: Այդ մասին հայտնել էերկրի արդարադատության նախարար Շրի Պուգու Ուտամին: «Ես վստահ եմ՝ նրանք փախել են, որովհետեւ վախեցել են, որ կարող են տուժել երկրաշարժից:

Դա, հավանաբար, կյանքի ու մահվան հարց է եղել դատապարտվածների համար»,- ասել է նա լրագրողներին: Արդարադատության նախարարը նշել է, որ, մասնավորապես, Դոնգալե բնակավայրի բանտերից փախած կալանավորների մեծ մասը դատապարտված Էին կոռուպցիայի եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Ավելի ուշ նույն այդ շրջանում գրանցվել են 7,4 մագնիտուդով երկրաշարժ եւ մի շարք հետցնցումներ: Այնուհետեւ ԶԼՄ-ները հայտնել են, որ Պալուին մինչեւ երկու մետր բարձրությամբ ցունամիի է հարվածել: Երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս