Ողբերգական պատահար նախկին հիվանդանոցի մոտ. ուղևորը տեղում մահացել է, կա տուժած
Սեպտեմբերի 30-ին` ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ նախկին հիվանդանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 53» (վարորդը՝ Ա. Հ., 1987 թ.) և «KIA Sportage» մակնիշերի (վարորդը Ս. Պ., 1982 թ.) ավտոմեքենաները և կողաշրջվել, ինչի հետևանքով «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ա.-ն (1966 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցները Ս. Պ.-ին հոսպիտալացրել են Աշոցքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: