Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել են. կա 1 զոհ, 5 վիրավոր

Սեպտեմբերի 28-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին՝ 1983 թ. ծնված Ինգա Արամյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 3 ուղևորները, «Ֆոլքսվագեն»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս