Վերաբացվեց Արդշինբանկի «Վեդի» մասնաճյուղը

Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Վեդի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

«Վեդի» մասնաճյուղը գտնվում է Վեդի քաղաքում՝ Արարատյան 61 հասցեում, աշխատելու է երկուշաբթիից – ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:

***

Կարդացեք նաև

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս