Բաժիններ՝

Հրդեհ հիվանդանոցի տանիքում. փրկարարները դեպքի վայրում են

Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող նախկին հիվանդանոցի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին, մարվել` 08:50-ին: Այրվել են տանիքի (500 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս