Բաժիններ՝

Պուտինը կարճատև այցով ժամանել է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Երկու երկրների ղեկավարները կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաեւ ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում եւ ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին:

Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 27-ին սկսվում է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս