Բաժիններ՝

Կենդանակերպի նշաններ, ում հարաբերություններն ամենակրքոտն ու ուժեղն են

Խոյ և Կշեռք: Խոյերը լիդեր են, հատկություն, որն արտահայտվում է ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքում: Այդ պատճառով Խոյերը չեն ընդունում կենդանակերպի այլ նշանի ներկայացուցչի, այդ թվում՝ Ցուլերին, ովքեր հարաբերություններում փորձում են գերակայել: Ազնվությունն ամենակարևոր հատկությունն է, որը Խոյերը գնահատում են սիրելիի մեջ: Նրանց համար լավ զուգընկեր կարող են դառնալ Կարիճն ու Առյուծները, բայց նրանց իդեալականորեն համապատասխանում են Կշեռքները: Խոյերին գրավում է Կշեռքների ազնվությունն ու պարզությունը, նրանք Կշեռքների հետ ուժեղ և կրքոտ կապ են ստեղծում:

Ցուլ և Կույս: Ցուլերը սիրում են ընտանիքը, ռոմանտիկ են, կարող են ամուր հարաբերություններ կառուցել Կույսերի հետ, ովքեր ևս գերադասում են հանգիստ ընտանեկան կյանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են ամուր կապ ստեղծել:

Երկվորյակներ և Աղեղնավոր: Ուրախ Երկվորյակները լավ ընկերներ են, բայց դժվարությամբ են սիրային հարաբեություններ կառուցում: Երկվորյակներին վախեցնում է պատասխանատվությունը, քանի որ նրանց ստիպում է իրենց կապված զգալ: Ցանկանում են, որ սիրելին խելացի, սրամիտ լինի, այդ պատճառով էլ նրանց ամենաշատը Աղեղնավորներն են համապատասխանում: Վերջիններս ևս վախենում են կորցնել ազատությունը, լավագույնս հասկանում են Երկվորյակներին: Աղեղնավորները հումորի լավ զգացում ունեն, իսկ Երկվորյակների հետ հանդիպելիս իրենց երջանիկ, պաշտպանված են զգում:

Խեցգետին և Ցուլ: Խեցգետինները կարեկցող են, երկարատև, լուրջ հարաբերությունների կարիք ունեն: Լուրջ և զգացմունքային Խեցգետինները կարող են լավագույն զուգընկերը դառնալ Ցուլերի համար:

Կարդացեք նաև

Առյուծ և Խոյ: Առյուծները եսասեր են, ինչը հաճախ խանգարում է երկարատև ռոմանտիկ հարաբերություններ ունենալ: Խոյերը կարող են Առյուծների լավագույն զուգընկերը դառնալ, քանի որ կրքոտ են: Նրանք կարողանում են հարթել տարաձայնությունները, միասին լուծել խնդիրները:

Կույս և Կարիճ: Կույսերը կենդանակերպի ամենահանգիստ նշանն են, նրանք պերֆեկցիոնիստ են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Կրքոտ Կարիճները կարող են նրանց լավագույն զուգընկերը դառնալ: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիրների միջև ամուր զգացմունքային կապ է ստեղծվում:

Կշեռք և Երկվորյակներ: Կշեռքները լավ դիվանագետ են, ովքեր կարող են լուծել ցանկացած խնդիր: Նախընտրում են չկապվել թույլ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդկանց հետ: Նրանք հետաքրքրասեր են, պաշտում են նոր ծանոթություններ հաստատել: Երկվորյակները կարծես ստեղծված լինեն Կշեռքների համար: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները: Բացի այդ՝ Կշեռքները Երկվորյակներին օգնում են չկտրվել իրականությունից:

Կարիճ և Ձկներ: Կարիճները կարող են դաժան, անսիրտ լինել, երազկոտ են, զգացմունքային: Ամեն ինչ մեծ ջանասիրությամբ են անում, ագրեսիվ են, սիրում են գերիշխել: Կարիճները հասկանում են գզացմունքային Ձկներին, վերջիններս էլ Կարիճներին օգնում են դրսևորել իրենց:

Աղեղնավոր և Ջրհոս: Աղեղնավորներին հունից հանում է շարժման բացակայությունը: Աղեղնավորները կամային են, ծնված են ճանապարհորդելու համար, ազատության կարիք ունեն: Անընդհատ նոր զգացողությունների կարիք ունեն: Ջրհոսները լավագույնս կարող են հասկանալ նրանց: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ սիրում են ազատություն, իսկ Ջրհոսները հարաբերություններին կայունություն են հաղորդում:

Այծեղջյուր և Կույս: Բոլոր Այծեղջյուրներն ամբիցիոզ են, նվիրված: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, կենտրոնացած են նպատակներն իրականացնելու վրա: Սիրային հարաբերություններում  ներդնում են առավելագույն ջանքերը: Կույսերն Այծեղջյուրներին օգնում են կարգապահ լինել: Կենդանակերպի երկու նշանի ներկայացուցիչներն էլ ուշադիր են, կենտրոնացած, կարող են հրաշալի ընտանիք ստեղծել:

Ջրհոս և Կշեռք: Ջրհոսները շարունակում են պայքարել, նույնիսկ, երբ մյուսներն արդեն հանձնվել են: Երբ կարգապահությունը խախտվում է, Ջրհոսները չեն կարողանում հաշտվել դրա հետ: Նրանք արդարության կարիք ունեն, պայքարում են այնքան ժամանակ, քանի դեռ անարդարություն կա: Կշեռքների հավասարակշռության ձգտումը ձգում է Ջրհոսներին, ովքեր կարողանում են հասկանալ խնդրի  կարևորությունն ու պատրաստ են օգնել: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ ցանկանում են արդարության և հավասարակշռության հասնել, հարաբերություններում հարգում են միմյանց:

Ձկներ և Այծեղջյուր: Երազկոտ և ստեղծագործող Ձկները գրավում են Այծեղջյուրներին, ովքեր վերջիններիս օգնում են շատ չհեռանալ իրականությունից: Ձկները լրացնում են Ջրհոսների ստեղծագործական պահանջները:

Նյութը Cluber.com.ua-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս