Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը պաշտպանել է ՌԴ-ի հետ երկխոսությունը կարգավորելու Թրամփի ջանքերը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, քանի որ չի տեսնում դրա այլընտրանքը: Այդ մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է սեպտեմբերի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք շատ ոգեւորված ենք Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու նախագահ Թրամփի որոշմամբ, որովհետեւ երկխոսությունն այլընտրանք չունի»,- նշել է Բախտաձեն: «Կարծում եմ, որ հնարավոր ամենաբարձր մակարդակներով Ռուսաստանի հետ ուղղակի շփումները իրապես դրական են եւ արդյունք են բերում»,- հավելել է վարչապետը:

Դրա հետ մեկտեղ, խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին, Բախտաձեն պնդել է, որ Ռուսաստանը «բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը» եւ «շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել» իր երկրի նկատմամբ: «Ցավոք, Ռուսաստանը փորձում է վիժեցնել մեր խաղաղ նախաձեռնությունները»,- հավելել է նա, հաղորդել  էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս