Բաժիններ՝

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արեւշատյանը

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը: Այս  մասին «Ֆեյսբուք»-ի իր  էջում տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի  նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով  կշարունակի աշխատել որպես  թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական:

«Սիրելի բարեկամներ, կան օրենքներ, որոնց տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ: Ասենք, ինչու որոշակի տարիքում կարելի է լինել երկրի ղեկավար, բայց չի կարելի ղեկավարել փոքր թանգարան: Ինչևէ, օրենքները չեն քննարկում, այլ կատարում եմ: Այդպես, ես էլ՝ որպես օրինապաշտ քաղաքացի, թողնում եմ Ալ. Թամանյանի անվ. ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի իմ պաշտոնը, ուրախությամբ հայտնելով, որ մեր թանգարանի նոր տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը, որի հետ, համոզված եմ, ինձ համար հաճելի և հետաքրքիր կլինի միասին աշխատելը: Քանի որ ես մնում եմ թանգարանում որպես խորհրդական»,-նշված է Տեր-Մինասյանի գառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս