Բաժիններ՝

Կատալոնիայի ղեկավարը «ոչ մի այլ ելք» չի տեսնում, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից

Կատալոնիայի իշխանությունները չեն տեսնում տարածաշրջանային խնդրի այնպիսի լուծում, որը չներառի ինքնորոշման շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է EFE գործակալությանը տված հարցազրույցում:

Կատալոնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ հանդես է գալիս իրադրության կարգավորման համար երկխոսության օգտին: Նա ճշտել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի կեսերին: Տոռան նշել է, որ չի տեսնում «ոչ մի այլ ելք, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից»:

«Առաջիկա հանդիպման ընթացքում ամենակարեւորն է՝ իմանալ, թե ինչ է առաջարկում Սանչեսի կառավարությունը»,-ընդգծել է տարածաշրջանի առաջնորդը: Նա հույս է հայտնել, որ հոկտեմբերին կհաջողվի ստույգ իմանալ Կատալոնիայի վերաբերյալ վարչապետի պլանների մասին: Ընդսմին՝ Տոռան ճշտել է, որ չի համաձայնի ինքնակառավարման շուրջ հանրաքվեին՝ որպես տարածաշրջանի համար քաղաքական լուծման:

Ավելի վաղ տված հարցազրույցում Սանչեսը չի բացառել Կատալոնիայի ինքնակառավարման հարցի շուրջ հանրահարցում անցկացնելու հնարավորությունը, բայց դեմ է արտահայտվել ինքնորոշման վերաբերյալ հարցը քվեարկության դնելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս