Բաժիններ՝

Թուրքիայում 250.000 դոլարանոց անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ

Թուրքիայում զգալիորեն նվազեցրել են այդ երկրի քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիների համար սահմանված ներդրումների դրույքաչափերը: Համապատասխան հոդվածներում նախագահի որոշմամբ արված փոփոխությունները ներկայացվել են Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Փոփոխությունները ստորև՝

– Տնտեսության մեջ նվազագույնը 500.000 դոլար ներդրում կատարող օտարերկրացին կարող է ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: 2016 թվականին կատարված վերջին փոփոխություններից հետո այդ թիվը կազմում էր 2 մլն դոլար:

– Թուրքիայում առնվազն 250.000 դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերող (3 տարի չվաճառելու պայմանով) օտարերկրացին կարող է այդ երկրի քաղաքացիություն ստանալ:Նախկինում շեմը կազմում էր 1 մլն դոլար:

– Թուրքիայում կատարած ներդրումի շնորհիվ 50 աշխատատեղ հիմնած օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ: Նախկինում պայմանը 100 աշխատատեղ ստեղծելն էր:

– Թուրքական բանկերում 3 տարի շարունակ նվազագույնը 500.000 դոլար ավանդ ունեցող օտարերկրացիները կարող են քաղաքացիություն ստանալ: Նախկինում պայմանը 3 մլն դոլար էր:

– 500.000 դոլար արժողությամբ և առնվազն 3 տարի ժամկետով պետական պարտատոմսեր գնած օտարերկրացին կարող է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ:Նախկինում այս պայմանը 3 մլն դոլար էր:

Diken

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս