Բաժիններ՝

Փհենյանը և Սեուլը ռազմական լարվածութան թուլացման միջոցներ են ձեռնարկելու Կորեական թերակղզում

ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Այդ մասին միջկորեական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Միջոցառման հեռարձակումն իրականացրել է Սեուլում գործող մամուլի կենտրոնը:

«Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվեցին սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու»,- ընդգծել է նախագահը: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նա նշել է  համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, իր հերթին, ելույթ ունենալով բրիֆինգում, նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրված ռազմական համաձայնագիրը ավանդ կներդնի Կորեական թերակղզու միջուկազերծման գործում:

Համաձայնագրի տարածված տեքստում կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նաեւ Հյուսիսը եւ Հարավը մինչեւ ընթացիկ տարվա վերջը կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930