«Վարկառուների գերակշռող մասը Երևանից է». Արման Միրզոյան
Հայաստանում հիփոթեքային վարկառուների թիվը, որոնք օգտվում են եկամտային հարկի վերադարձից, կտրուկ ավելացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչ դինամիկա կա եկամտային հարկի վերադարձի մասով:
«Այս տարվա 8 ամսիների ընթացքում վարկառուներին և համավարկառուներին վերադարձվել է 3.2 մլրդ դրամ: Դա մոտ 2000 շահառուներ են,- ասաց նա և շարունակեց,- Շահառուների թիվն ավելանում է, ընդհահուր առմամբ աճն ակնհայտ է: Վերադարձված եկամտային հարկի գումարը գրեթե կրկնապատկվել է անցած տարվա համեմատ»:
Ա.Միրզոյանի խոսքով՝ բնականաբար Երևանի բնակչության քանակը շատ է և վարկառուների գերակշռող մասն էլ Երևանից է: