Բաժիններ՝

Երևանում քաղաքացին գիշերը մնացել է վերելակում

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 03:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 33 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս