Բաժիններ՝

Անկախության օրվա առթիվ Հանրապետության հրապարակում կանցկացվի «սելֆի ժամ» միջոցառումը

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«սելֆի ժամ» միջոցառումը։ Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։

«Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է լինելու և ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինելու են համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ և այլն»,-  ասաց նախարարը։

Միջոցառումներին մասնակցելու են խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930