Սեխ. 4 բնական բուժիչ միջոց
Սեխը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, հարուստ է սննդարար նյութերով՝ վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, բջջանյութ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն օգնում է պայքարել հեղուկի կուտակման, փորկապության, վաղաժամ ծերացման և այլ խնդիրների դեմ:
1. Միզամուղ միջոց՝ սեխով և նեխուրով: Սեխը 90 տոկոսով ջրից է բաղկացած, հարուստ է կալիումով: Այն հաջողությամբ կարող է պայքարել այտուցների և հեղուկի կուտակման դեմ:
Բաղադրիչներ
- 2 կտոր սեխ
- 1 ճյուղ թարմ նեխուր:
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում խմել առավոտյան՝ քաղցած վիճակում:
2. Լուծողական միջոց՝ սեխով, սալորով և չիայի սերմերով: Փորկապության դեմ պայքարելու համար հարկավոր է սննդակարգ ներառել բջջանյութ պարունակող մթերք: Այս դեպքում ձեզ օգնության կհասնեն սեխը, սալորն ու չիայի սերմերը:
Բաղադրիչներ
- 2 կտոր սեխ
- 2 սալոր
- 1 ճաշի գդալ չիայի սերմեր՝ 15 գրամ
- կես բաժակ ջուր՝ 100 մլ:
Պատրաստման եղանակը
Չիայի սերմերը նախապես թրջեք: Առավոտյան բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խմեք առավոտյան՝ նախաճաշից առաջ:
3. Միջոց՝ բարձր թթվայնության դեպքում. բաղադրիչներ
- 2 կտոր սեխ
- կես թեյի գդալ իմբիր՝ 2 գրամ
- 1 պտղունց կայենյան պղպեղ:
Պատրաստման եղանակը
Բլենդերում հարեք սեխը, ավելացրեք իմբիրը, պղպեղը: Խմեք օրվա ընթացքում 3 անգամ:
4. Հակաօքսիդանտ միջոց՝ պատրաստված սեխով, կանաչ թեյով, կիտրոնով: Սեխը հարուստ է A, C, E վիտամիններով:
Բաղադրիչներ
- 2 կտոր սեխ
- կանաչ թեյ
- կես կիտրոնի հյութ
- կես բաժակ ջուր՝ 100 մլ:
Պատրաստման եղանակը
Պատրաստեք թեյը, թողեք սառչի:
Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները:
Ցանկության դեպքում կարող եք մեղր ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը