 
                        Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի օդանավակայանի բանվորների ձերբակալությանը
 
                                    Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորների ձերբակալությանը:
Այս մասին Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:
«Ինչո՞ւ են մարդկանց տների դռները կոտրում և ձերբակալում: Ինչո՞ւ են դժգոհության ամեն մի փոքր արտահայտություն ճնշում: Ճնշում են, քանի որ վախենում են: Ավազակները վախենում են, ուրեմն պետք է շարունակել նրանց վախեցնել»,-գրառմամբ բանվորների ձերբակալությանն է անդրադարձել Փայլանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        