10 մթերք, որոնք ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթնաշոռը
Կալցիումի բավարար մակարդակը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ ճիշտ սննդակարգը հնարավորություն է տալիս ապահովել այս հանքանյութի անհրաժեշտ մակարդակը:
Սպիտակ լոբի: Բացի կալցիումից՝ սպիտակ լոբին հարուստ է նաև այլ սննդարար նյութերով, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, կանխարգելում ճարպերի կուտակումը:
Քունջութ: 1 ճաշի գդալ քունջութի սերմերն այնքան կալցիում են պարունակում, որքան կես բաժակ կաթը:
Դդում: Դդումը հարուստ է կալցիումով, բջջանյութով, որոնք պայքարում են սիրտ-անոթային հիվանդությունների, արթրիտի դեմ:
Նուշ: Ընդեղենի այս տեսակը կօգնի օրգանիզմն ապահովել սպիտակուցներով և բջջանյութով: Նուշը նաև ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Նարինջ: Բացի վիտամին C-ից՝ նարինջը նաև կալցիում է պարունակում. 1 մեծ նարինջը 74 մգ կալցիում է պարունակում:
Քաղցր կարտոֆիլ: Այս բանջարեղենը հարուստ է կալցիումով, կալիումով, A, C վիտամիններով:
Բրոկոլի: Բացի կալցիումից՝ բրոկոլին այլ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ B6, A, C վիտամիններ:
Թուզ: Կալցիումի բավարար մակարդակն ապահովելու համար թուզ օգտագործեք: Այն ավելացրեք յոգուրտներին, աղցաններին:
Կանաչ ոլոռ: Մի բաժակ կանաչ ոլոռը կարող է ապահովել վիտամին C-ի՝ օրվա չափաբաժնի 27 տոկոսը, 3.5 գրամ բջջանյութ:
Արևածաղկի սերմեր: Սրանք հարուստ են նաև հակաօքսիդանտներով, Е վիտամինով և պղնձով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը