 
                        Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
 
                                    Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Վթարի արդյունքում զոհվել է հինգ մարդ: Միջադեպը տեղ է ունեցել երկրի արևմուտքում՝ Ֆարահի նահանգում:
Տարածաշրջանի նահանգապետ Նասեր Մեհրիի ներկայացուցիչը հայտարարել է, որ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել ոչ թե «Թալիբան»-ի ռմբակոծության արդյունքում, այլ տեխնիկական խնդիրների պատճառով:
Ուղղաթիռը տեղափոխել է անվտանգության ուժերի ներկայացուցիչներին: Դրանում գտնվող մեկ օդաչուն և 4 ուղևորները զոհվել են:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի և կորուստների մասին լուրը՝ ավելացնելով, որ տեխնիկական խումբ է ուղարկվել հետախուզություն իրականացնելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        