Բաժիններ՝

«SpaceX»-ը պայմանագիր է կնքել աշխարհի առաջին զբոսաշրջիկի հետ, ով կթռչի Լուսին

Ամերիկյան «SpaceX» ընկերությունը հաղորդել է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ, ով երկարատև առաքելության համար  հրթիռով կթռչի լուսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «SpaceX»-ը կկազմակերպի  տիեզերական զբոսաշրջիկների առաջին թռիչքը Լուսնի շուրջ մինչև 2019 թվականի կեսը:

Ամբողջ պատմության ընթացքում Լուսին է այցելել ընդամենը 24 մարդ: 1972 թվականից ամերիկացի աստղագետների առաքելության ավարտից հետո ոչ ոք վայրէջք չի կատարել Երկրի արբանյակի վրա:

««SpaceX»-ն աշխարհի առաջին ճանապարհորդների  հետ պայմանագիր է կնքել, որպեսզի մեր Big Falcon-ի (BFR) հրթիռով նրանք պտտվեն Լուսնի շուրջը: Սա մեծ քայլ է սովորական մարդկանց համար, ովքեր երազում են տիեզերքում հայտնվելու մասին»,- ասվում է ընկերության  թվիթերյան  միկրոբլոգում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս