Հայտնի գաղտնալսումներից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսումներից հետո Ռ. Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե գաղտնալսումները կատարվել են Ռ. Քոչարյանի կամ իր փաստաբանների կողմից, պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները մեկնաբանման ենթական չեն»:
Հայկ Ալումյանն անդադարձավ նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Տիգրան Աբգարյանը մահացու վիրավում է ստացել հատուկջոկատայինի կողմից՝ ասելով. «Նման հայտարարություն անողը առնվազն պետք է կրակողի անունն իմանար։ Դեռ մեղադրանք չի առաջադրվել, չունեն ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է արել, բայց հայտարարություն են անում»։