Հունաստանում հսկայական ժայռը փլվել է զբոսաշրջիկների վրա
Քարե մեծակտորի ընկնելու ժամանակ լողափին գտնվում էր մինչեւ 500 զբոսաշրջիկ. այժմ այն փակ է այցելության համար։
Այդ սարսափազդու միջադեպը տեղի է ունեցել Հունաստանում ժողովրդականություն վայելող Նավայո լողափին: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ժայռից հսկայական կտորն ընկնում լողափի տարածքում: Բարեբախտաբար, ընկնելու վայրում մարդիկ այնքան էլ շատ չէին: Իսկ լողափի այցելուներն սկսում են խուճապահար փախչել այդտեղից:
Ժայռի փլվելուց անմիջապես հետո առափնյա պահպանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր եւ այն մարդկանց որոնումներ սկսել, որոնք կարող էին հայտնվել փլվածքների տակ: Բարեբախտաբար, այդպիսիք չեն եղել: Միջադեպի հետեւանքով տուժել է յոթ մարդ, մի կնոջ հիվանդանոց են տեղափոխել մեջքի վնասվածքներով: