Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, մամուլով հայտարարել է, թե իր որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։ Յուրի Տեփանոսյանի հայրը, սակայն, չի պարզաբանել՝ ի՞նչ հիմքով է նման հայտարարություն անում։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Յուրի տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը, եւս դժվարացավ ասել՝ ինչու է իր ամուսնու հայրը նման հայտարարություններ անում: «Մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք, ես առանձին ընտանիք եմ, ինքը՝ առանձին: Ես չեմ կարող ասել ինչի: Ես նույնիսկ կայքերից եմ իմացել իր արածի մասին։
Ես դեռ հետեւում եմ դատավարությանը, հավատում եմ արդարադատությանը, ոչինչ չեմ կարող ասել: Ես անկախ մարդ եմ, ինքը՝ անկախ մարդ: Եթե էդպես է մտածում, թող էդպես մտածի: Ես չեմ կարող իր փոխարեն որեւէ բան ասել: Իմ կարծիքն այն է՝ սպասենք դատավարության ավարտին, տեղնենք ինչ է լինում: Որ ես ատում եմ «Սասնա ծռերին», դա միանշանակ է»,-ասաց սպանվածի կինը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: