ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանության կուլիսներում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:

Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին նման անհարմար վիճակի մեջ դնեն:

Չնայած ուշագրավն այն է, որ այդ գաղտնալսումից, այսպես ասած, ավելի շահեկան դուրս եկավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Վերջինս դիտարկվում է ավելի զգուշավոր այս իրողություններում, ինչին իշխանական վերնախավը չի կարող հանգիստ վերաբերվել: Կասկածներն ավելի են խորանում այն առումով, որ չնայած դրսից են եղել գաղտնալսողները, բայց ներսում հաստատ օգնող ձեռքեր կան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս