Արսեն Թորոսյանը խոսել է ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը:
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող բժշկական ապահովման հարցերով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը: