«Թբիլիսոբա-2018»-ը կանցկացվի հոկտեմբերի սկզբին
Թբիլիսի քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբա»-ի տոնակատարությունը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 6-7-ին: Այդ մասին հայտնել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով՝ այսուհետեւ «Թբիլիսոբա» տոնը կնշվի հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին: «Ցանկանում եմ ասել, որ հաջորդ տարիներին «Թբիլիսոբա»-ն կանցկացվի հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին: Դա լավ կլինի նաեւ տուրիստական ընկերությունների համար, քանի որ վաղօրոք կիմանան եւ կպատրաստվեն այդ միջոցառմանը»,-հայտարարել է Կալաձեն:
2018 թվականին «Թբիլիսոբա»-ն կնշեն 34-րդ անգամ: Առաջին անգամ Քաղաքի օրը նշել են 1979 թվականի հոկտեմբերին: Տոնի անցկացման նախաձեռնողը վրացի հայտնի ճանապարհորդ, գավառագետ եւ լրագրող Գվանջի Սիլովանի Մանիան է:
1989-ից մինչեւ 1994 թվականը Վրաստանի պատմության մեջ սոցիալ-տնտեսական բարդ ժամանակաշրջանի պատճառով տոնը չի նշվել: