ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը
Այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորների առնվազն 1/4-ը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։
«Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ»,- ասաց Ա.Բաբլոյանը։
Նա հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։