Բաժիններ՝

Բոուիի առաջին ձայնագրությունն աճուրդով վաճառվել է գրեթե 40 հազար ֆունտով

Բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի հայտնի ձայնագրություններից առաջինը աճուրդով վաճառվել է գրեթե 40 հազար ֆունտով: Այդ մասին հաղորդվում է Omega Auctions աճուրդների տան կայքում:

Նշվում է, որ երաժիշտն այդ ձայնագրությունն արել է 16 տարեկանում Konrads խմբի հետ միասին: Լոտի վերջնական գինը կազմել է 39 հազար 360 ֆունտ, թեեւ սկզբնապես այն գնահատվել էր ընդամենը 10 հազար ֆունտ:

Բրիտանացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Բոուին կյանքից հեռացել է 2016 թվականի հունվարին երկարատեւ հիվանդությունից հետո: Արտիստի կարիերայի ընթացքում նա վաճառել է իր ավելի քան 136 մլն ձայնասկավառակ եւ մտել Մեծ Բրիտանիայի փոփ երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ արտիստների տասնյակը:

2004 թվականին Rolling Stone հանդեսը Բոուիին 39-րդ տեղում է կարգել «Ռոք երաժշտության բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողների» վարկանիշում եւ 23-րդ տեղը՝ «Բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների» վարկանիշում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս