«Որևէ սև արշավ իմ դեմ ինձ չի խոչընդոտելու». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իշխանական թերթերից մեկը ինձ մեղադրել է կոռուպցիսյի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը, իմ դեմ հակաարշավը սպասելի էր։
Հայտնում եմ, որ՝
1. 2016-ից Բժշկականի ճաշարանը աշխատացնում ՍՊԸ, որտեղ բաժնեմաս ունի նաեւ իմ եղբայրը, 2016-ից, այսինքն՝ իմ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո։
2. Այսինքն` պաշտոնեական դիրքի որեւէ չարաշահում ինձ թույլ չեմ տվել։
3. Սեպտեմբերի 1-ից եղբայրս, ով խոհարար է, կապ չունի այդ ՍՊԸ-ի հետ։ Իսկ թե ով է այսօր դրանով զբաղվում եւ ինչպես՝ առաջարկում եմ պարզել այդ նույն թերթին։ Եթե դժվարանաք՝ ես կօգնեմ։
4. Ավելորդ է ասել, որ շարունակելու եմ ակտիվ եւ քննադատական կեցվածքս ու որեւէ սեւ արշավ իմ դեմ ինձ չի խոչընդոտելու»։