Բաժիններ՝

Որոնք են տարվա լավագույն ավտոմեքենաները

JD Power հետազոտական ընկերության փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն ավտոմեքենաների ցուցակը։ Մասնագետները վերլուծել են 1 մլն ավտոտերերի տվյալներ, ընդ որում՝ ուսումնասիրությունը վերաբերել է ավտոմեքենաների ավելի քան 600 մոդելների: Փորձագետներն ավտոմեքենաները գնահատել են 100-բալանոց սանդղակով:

Հաշվի են առնվել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ որակը, հուսալիությունը, դիզայնը, դինամիկ բնութագրերը, ավտոտերերի կարծիքը եւ փոխադրամիջոցներին տրված պարգեւները: Վարկանիշում տեղ է գտել 13 ավտոմեքենա: Առավելագույն 94 բալն ստացել է Porsche 911-ը: Երկրորդը դարձել է Genesis G90-ը (93 բալ), առաջատարների եռյակը եզրափակել է Mercedes-Benz S-Class-ը (92 բալ):

Ցուցակում են նաեւ Porsche-ի եւս երեք մոդելներ (Macan-ը, 718-ը եւ Cayenne-ն), Lincoln-ի երկու ավտոմեքենաներ (Continental-ը եւ Navigator-ը) եւ երկու Lexus (RX-ը եւ GS-ը). Բացի այդ, վարկանիշում հայտնվել են BMW 7 Series-ը, Cadillac Escalade-ն եւ Genesis G80-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս