Ծիրանի մուրաբա՝ պատրաստված ընկույզով
Բաղադրիչներ
1. Ծիրան (առանց կորիզի) – 1 կգ
2. Ընկույզ – 300 գ
3. Շաքարավազ – 600 գ
Պատրաստման եղանակը
1. Հեռացնել ծիրանի կորիզները:
2. Վրան շաքարավազ լցնել և զգուշությամբ խառնել:
3. Թողնել մի քանի ժամ, որպեսզի հյութը դուրս գա:
4. Հետո ցածր կրակի վրա հասցնել եռման և եփել 10-15 րոպե:
5. Թողնել մի քանի ժամ, հետո նորից մի փոքր եփել:
6. Կրկնել երրորդ անգամ:
7. Մուրաբան հասցնել չորրորդ անգամ և ավելացնել ընկույզը:
8. Խառնել և եռացնել ընկույզի հետ 20 րոպե:
9. Տաք վիճակում լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը