Կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը հեռացվեց նախագծից. ԱԺ-ն կողմ քվեարկեց

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ քննարկումների ընթացքում մի քանի մտահոգություններ վերաբերում էին կաշառքի առաջարկն ընդունելուն, որն ըստ նրա ևս՝ գուցե խնդրահարույց լինի ընտրողների համար, դրա համար առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել. «Նախ, ինչ վերաբերում է քվեարկության արդյունքի բացահայտմանը՝ տրված խոստման հիման վրա, առաջարկվում է հստակեցնել և նշել՝ լուսանկարված կամ տեսանկարահանված ստացված տեղեկատվությունը հրապարակելը, այսինքն՝ հստակ երևում է այն միջոցը, որով քվեարկության արդյունքը բացահայտվում է։ Կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը հեռացնում ենք նախագծից, իսկ կաշառք պահանջելը նոր չենք մտցրել, դա 2015թ. ՔՕ-ում կար»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք հասցնելու են ընտրողներին ծանուցել կատարված փոփոխությունների մասին, նա պարզաբանեց, որ արված փոփոխությունները ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 23-ից հետո. «Հետևաբար, 10 օր մենք ունենք նման ծանուցում իրականացնելու համար»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությունները պատշաճ ձևով մասնագիտական վերլուծության ենթարկեն, նոր ներկայացնեն ԱԺ։

ԱԺ-ն կողմ քվեարկեց օրենքի նախագծին, որոշումն ընդունվեց։ Կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս