Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը հաստատեց 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ անհրաժեշտ է նախագծում որոշակի տեխնիկական շտկումներ իրականացնել և խնդրեց մի քանի օր դրա համար:

Միջոցառումների ծրագիրը բաղկացած էր երկու հավելվածներից, որոնցում ներկայացված են կառավարության հնգամյա գործունեության միջոցառումները: Միջոցառումների ծրագրին կարելի է ծանոթանալ կառավարության e-gov.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս