Բաժիններ՝

Մահացել է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը

63 տարեկան հասակում մահացել է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը, որը խաղացել է «Բոլորն իմ երեխաներն են» (1970-2011 թթ.) եւ «Գլխավոր հոսպիտալը» (1963-ից մինչեւ ներկա ժամանակները) սերիալներում: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:

Նրա տվյալներով՝ դերասանին շտապ բուժօգնություն էր պահանջվել յոգայի պարապմունքներից հետո, սակայն բժիշկները չեն հասցրել նրան փրկել: Մահվան ստույգ պատճառը պարզվում է: Նշվում է, որ 1970-1980-ական թվականներին դերասանը թմրանյութերի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ պայքարել է կախվածության դեմ:

Քրիստոֆեր Լոուֆորդը Պատրիցիա Քենեդիի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի քրոջ, եւ դերասան Փիթեր Լոուֆորդի որդին էր: Նա նաեւ խաղացել է «Թերմինատոր-3: Մեքենաների ապստամբությունը» (2003 թ.) կինոֆիլմում եւ նկարահանվել մի շարք այլ սերիալներում: Նա նաեւ որպես թղթակից է աշխատել Extra հանդեսում եւ իր Symptoms of Withdrawal-ով արժանացել առավել շատ վաճառվող գրքի հեղինակի կոչմանը, որը նա գրել է 2006 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս