Էդգար Ստեփանյանը կմասնակցի Օմսկում և Աստանայում կայանալիք մրցաշարերին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/946222.jpg)
Հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը կմասնակցի Օմսկում և Աստանայում կայանալիք մրցաշարերին:
Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողություններից հետո ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի լավագույն մարզիկ Էդգար Ստեփանյանի առաջնային նպատակն այժմ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միավորներ նվաճելն է։