Բաժիններ՝

Չեխիայում չորս մարդ է զոհվել մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով

Չեխիայի արեւմուտքի Պլզենե քաղաքում Robinson R44 մասնավոր թեթեւ ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի երեկոյան ընկել է արտադրական համալիրի վրա, զոհվել են երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք գտնվում էին օդանավում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հրշեջ պահպանության վարչության ներկայացուցիչ Պետր Պոնցարը:

«Պլզենեի փողոցների վրա ցածր թռչող Robinson R44 փոքր մասնավոր ուղղաթիռը, ականատեսների խոսքով, անսպասելիորեն շրջվել է օդում եւ ընկել քաղաքի հարավային մասում գտնվող արտադրական համալիրի արտադրամասերից մեկի վրա: Ուղղաթիռում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են տեղում, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Չնայած օպերատիվ կարգով ժամանած բժիշկների ջանքերին , աղետյալներին չի հաջողվել օգնել, նրանք մահացել են»,- ասել է Պոնցարը եւ հավելել, որ ուղղաթիռի անկման ընթացքում դրանից վառելիքէ թափվել, բայց հրդեհը հաջողվել է կանխել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս