«Մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար:

«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք ՀՀ կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանության կողմից անցկացվող Ֆրենչայզինգի համաժողովին, դեսպանն ասաց, որ այն կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև. «Այստեղ են հավաքվել ամերիկյան ֆրանչիզային ընկերություններն ու հայկական ներդրողները: Այս համաժողովին Հայաստանից մասնակցում են բիզնեսի և կառավարության հիսունից ավելի ներկայացուցիչներ, մի քանի ամերիկյան բիզնեսներ. Նրանք այստեղ են, որպեսզի միմյանց հետ խոսեն համատեղ ֆրանչիզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս