«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե «Մանչեսթեր Յունայթեդին» որքան գումար կարժենա ինձ աշխատանքից հեռացնելը». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ չի վախենում հեռացումից, քանի որ փոխհատուցումը չափազանց մեծ է լինելու:
«Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե «Մանչեսթեր Յունայթեդին» որքան գումար կարժենա ինձ աշխատանքից հեռացնելը:
Մարդիկ ասում են, որ ես վտանգի տակ եմ, բայց ես այդպես չեմ կարծում»,- հայտարարել է Մոուրինիոն La Repubblica-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը