Հայաստանի և Ռուսաստանի զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում մրցել են «Բարեկամության» էստաֆետում
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են «Բարեկամության» ռազմամարզական էստաֆետին: Մրցումներին, որոնք անցկացվել են «Կամխուդ» զորափորձարանում, մասնակցել է չորս թիմ, շուրջ 50 զինծառայող՝ երկու երկրների ուժային կառույցների Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներից:
Մասնակիցները նորմատիվներ են կատարել ֆիզիկական, հատուկ պատրաստությունից եւ խոչընդոտների համալիր գոտու հաղթահարումից: Էստաֆետի հաղթող է դարձել ռուսական ռազմակայանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմը, իսկ ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի թիմը գրավել է երրորդ տեղը:
Մրցումների արդյունքներով՝ թիմերը պարգեւատրվել են պատվոգրերով ու մրցանակներով: «Կամխուդ» զորափորձարանի ուսումնատակտիկական դաշտում հյուրերի ու հանդիսատեսների համար կազմակերպվել էր զենքի ու տեխնիկայի ցուցահանդես: Բոլոր ցանկացողները կարող էին անձամբ ծանոթանալ հրաձգային զենքի, մարտական մեքենաների ու հանդերձանքի ժամանակակից նմուշներին: Մրցումների ավարտից հետո հյուրերեի ու մասնակիցների համար անցկացվել է ռուսական ռազմակայանի զինծառայողների ու ռազմական տեխնիկայի հնարավորությունների դինամիկ ցուցադրություն: