Ռոբերտ Քոչարյանը այս պահին Հայաստանում է․ փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում, «Ազատությանը» փոխանցել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը նշել է, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ, հավելեց Օրբելյանը: