Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը ուսումնական տարվա մեկնարկին այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մոնթե Մելքոնյանանուն-ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը:

«Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետև անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից և ամեն քայլ պետք է լինի իր և մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ռազմամարզական վարժարանի ղեկավար կազմը, ուսուցիչները և սաները: Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ներկաներին իրենց հայրենասիրական կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի զինծառայողները:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է վարժարանի անձնակազմի շարային երթով, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական զրույցը սաների հետ և շրջայցը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող դիլիջանյան կրթահամալիրի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս