Բաժիններ՝

28-ամյա կնոջը 65 հարված է հասցվել, պարզվել է շարժառիթը. նոր մանրամասներ Երևանում կատարված սպանությունից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։

Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝ 2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, մատնահետքեր, դանակ՝ արնանման նյութի հետքով:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է կնոջ սպանությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը՝ տուժողի հետ, վիճաբանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 30-ի վաղ առավոտյան. մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը կտրող-ծակող գործիքով պատճառվել է ավելի քան 65 հարված, որոնց հետևանքով ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս