Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխներից մեկին

ԱՄՆ-ի զինուժերը Աֆղանստանում հասցված հարվածով ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի պարագլխին: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը:

«ԱՄՆ-ի ուժերը օգոստոսի 25-ին Նանգարհարի նահանգի արեւելյան մասում հարված են հասցրել «Վիլայաթ Խորասան» խմբավորման պարագլխին: Հարվածի հետեւանքով նա սպանվել է»,- ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է «Վճռական աջակցություն» առաքելության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս