Բաժիններ՝

«Պուտինը ցանկանում է «ապամոնտաժել Եվրամիությունը»». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական CBT հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն է»։

Հարցազրույցը վարողի հարցին, թե Մակրոնն ինչ է մտածում այն մասին, որ «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցության առաջնորդ Յիմմա Օկեսոնը հրաժարվել է նախապատվությունը տալ Էմանուել Մակրոնին կամ Վլադիմիր Պուտինին, պատասխանել է, որ «Ռուսաստանը չի կարելի մարդու իրավունքները հարգող երկրի օրինակ համարել»:

«Ես մշտապես շփվում են Պուտինի հետ, հարգում եմ նրան, բայց Պուտինի երազանքը Եվրամիության ապամոնտաժումն է»,- ասել է Մակրոնը: Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիան «նրանցից չէ, ովքեր ներխուժում են հարեւան երկրի տարածք», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս