Բաժիններ՝

Ահարոնյան փողոցում ավտոմեքենան այրվել է

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 04:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 7 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:45-ին: Այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Վ. Ի.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, բեռնախցիկը և սրահը՝ մասամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս