Բառեր, որոնց իմաստը ոչ բոլորը գիտեն
1. Ֆրիկ – Անսովոր, վառ, էքստրավագանտ արտաքին տեսքով ու վարքով տարբերվող, ինչպես նաև՝ ոչ սովորական, սոցիալական կարծրատիպերից հրաժարվելու արդյունքում ձևավորված աշխարհայացք ունեցող մարդ:
2. Էկիվոկի – երկիմաստ ակնարկներ:
3. Տրոլ – համացանցում սադրիչ գործողություններ կատարող անձ:
4. Դևիանտ – նորմերին չհամապատասխանող մարդ:
5. Կատարսիս – մաքրագործման, էմոցիոնալ ուժգին ազդեցությամբ մարդու գիտակցության փոփոխություն:
6. Ատարակսիա- հոգեկան հանգստություն, անհողդողդություն, անվրդով վիճակ, իմաստնություն:
7. Իդոլատրիա -ինքնապաշտություն, ինքնախոնարհում, ինքն իրեն աստվածացում:
8. Депривация – Սեփական պահանջմունքների անբավարարվածության զգացողություն:
9. Ամոկ- Հանկարծակի առաջացող բուռն հոգեկան խանգարում:
10. Ֆրուստրացիա – Կյանքից կատարյալ հիասթափության շրջան:
11. Պալիֆրազիա – Խոսքի մեջ որոշակի բառերի և արտահայտությունների պաթոլոգիկ կերպով հաճախակի կրկնողություն:
12. Անտիմոնիա – դատարկ, անիմաստ խոսակցություններ:
13. Գապտոֆոբիա – այլ մարդկանց՝ իրեն կպչելու վախ:
14. Մոջո – ի սկզբանե աֆրիկական կախարդական հուռութք՝ երջանկության ու հաջողության համար, ներկայումս այս բառը ստացել է դրական վիճակ, հմայիչ խարիզմ նշանակությունը, որը, ի դեպ, կարելի է և կորցնել:
15. Ֆետիշ – կույր, չգիտակցված երկրպագության օբյեկտ:
16. Դիստիմիա – ճնշված, թախծոտ տրամադրություն:
17. Գեշտալտ – ձև կամ կերպար, որպես հոգեկան վիճակի ինչ-որ ամբողջական կազմավորում կամ նախահիմք:
18. Սենտենցիա – բարոյախրատական ուսուցում:
19. Ցուգցվանգ – շախմատում ստիպված կատարվող քայլ, որը վատացնում է այն խաղացողի դիրքը, ով կատարել է այդ քայլը: Լայն իմաստով՝ սա նշանակում է՝ իրավիճակ, որի ժամանակ ցանկացած կատարված քայլ միայն վատացնում է իրավիճակը:
20. Ֆրիսսոն – մարմնի փշաքաղվելը:
21. Աստիճանային խելք – վեճի ավարտին մտքին եկած հաջող փաստարկ:
22. Տեքստրովերտ – նա, ով իր զգացմունքների մասին ավելի հեշտորեն գրում է, քան խոսում:
23. Գլոսսոֆոբիա – հրապարակային ելույթների վախ:
24. Վերիֆիկացիա – Տեսության ստուգումը գործնականում կամ պարզապես համապատասխանության ստուգում:
25. Էպատաժ – Սկանդալային վարքագիծ, տպավորություն գործելու նպատակով բոլոր ընդունված նորմերի զանցառում:
ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ