Բաժիններ՝

Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենից շատ լուսանկարվող քաղաքների վարկանիշը

Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենից շատ լուսանկարվող քաղաքների վարկանիշը, որը կազմվել է Dreamstime ֆոտոհոսքի վիճակագրության հիման վրա: Այդ տվյալները ներկայացրել է Travel pulse պորտալը:

Ֆոտոհոսքի օգտատերերը 356 հազար 747 լուսանկար են ներբեռնել Նյու Յորքի պատկերով: Երկրորդ տեղն զբաղեցրած Մոսկվան նրանից հետ է մնում մոտավորապես 20 հազար լուսանկարով: Հնգյակում տեղ են գտել նաեւ Լոնդոնը, Բանգկոկը եւ Փարիզը:

Աշխարհի առավել շատ լուսանկարվող քաղաքների շարքում հայտնվել են նաեւ Հռոմը, Լոս Անջելեսը, Վենետիկը, Հոնկոնգը, Ստամբուլը, Բարսելոնան, Պրահան, Պեկինը, Սինգապուրը եւ Կիեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս