Կենդանակերպի 3 ամենագայթակղիչ կանայք
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամաչկոտ են անծանոթների ներկայությամբ: Հաճախ են առեղծվածային թվում: Ձկները կարող են երեխայի նման միամիտ լինել, նրանք շարունակում են ամուր կառչած մնալ հույսերից ու երազանքներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական նման են երեխաներին, ովքեր հավատում են երջանիկ ավարտով հեքիաթներին:
Ձկները կարողանում են հմայել գեղեցիկ խոսքերով, բայց երբեմն, երբ վտանգ են զգում, կարող են ստել, մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազնիվ են, անկեղծ այն մարդկանց հետ, ում վստահում են: Իդեալական ընկերներ են: Հնարավոր չէ օգտագործել Խեցգետիններին կամ անհարգալից վերաբերմունք դրսևորել նրանց նկատմամբ: Վիրավորված Խեցգետինները կարողանում են վրեժ լուծել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, ինչը գրեթե միշտ օգնում է նրանց: Նրանք ընդամենը ցանկանում են սիրել ու սիրված լինել, աջակցել ու օգնել:
Կարիճ: Կարիճներն իսկապես գրավիչ են: Նրանք հիմնականում չեն վստահում մարդկանց, սիրում են քչերին: Միշտ զգուշավոր են, քանի որ հասկանում են մարդկանց բնավորության մութ կողմերը: Նրանք մշտապես մի քայլ առաջ են ձեզնից և կստուգեն՝ նմա՞ն եք արդյոք մյուսներին, ում իրենք անարժան են համարում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ կազատվեն ձեզնից:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը