«Դա ֆանտաստիկայի ժանրից է». Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով ՀՀ-ից հեռանալու մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՔԾ-ն մարտի 1-ի դեպքերի նախաքննության շրջանակներում Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ է հարցաքննության: Ի պատասխան Վ. Բաղդասարյանն ասաց՝ եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, երևի մամուլը դրա մասին կտեղեկանար:
Հարցին էլ, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»։