Բրիտանիանև ԵՄ-ն քննարկում են Brexit-ի շուրջը գործարքի վերջնաժամկետի հետաձգման հարցը, Bloomberg
Միացյալ Թագավորության եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ Brexit-ի շրջանակներում գործարքի կնքման վերջնաժամկետը կարող է հոկտեմբերից հետաձգվել նոյեմբեր: Ինչպես հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները, երկուստեք քիչ հավանական են համարում համաձայնությունների հասնելն ավելի վաղ սահմանված ժամկետում։
Եվրամիության՝ հոկտեմբերի 18-ին նշանակված գագաթնաժողովը նշվում էր որպես «վերջնաժամկետ», երբ կողմերը պետք է ներկայացնեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ պատրաստի համաձայնագիրը, որպեսզի հասցնեն այն ստորագրել եւ վավերացնել մինչեւ Brexit-ի պաշտոնական ժամկետը՝ 2019 թվականի մարտի 29-ը:
Գործակալությունը հնարավոր է համարում, որ դեպի փոխզիջում դանդաղ առաջշարժման ֆոնին կողմերը կարող են ամփոփիչ համաձայնագրի շնորհադնեսը հետաձգել դեկտեմբեր կամ նույնիսկ 2019 թվականի հունվար, սակայն այդ դեպքում կաճի հետագա բանակցություններից հրաժարվելու վտանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: